Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

Մարդու կմախքը

Մարդու կմախքը

Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է: Աճառային հյուսվածքով պատված են ոսկրի հոդային մակերեսները, որոնց ողորկ լինելու շնորհիվ ապահովվում են հոդերի սահուն շարժումները: Ոսկրը արտաքինից պատված է վերնոսկրով: Ոսկրի կառուցվածքում կան նյարդային, արյունատար և ավշային համակարգեր: Կենդանի ոսկրը պարունակում է 50% ջուր, 12,5% սպիտակուցային կառուցվածք ունեցող օրգանական, 21,8% անօրգանական նյութեր (հիմնականում կալցիումի ֆոսֆատ) և 15,7% ճարպ: Տարիքի հետ ոսկրի բաղադրությունը փոփոխության է ենթարկվում, աստիճանաբար ավելանում են անօրգանական նյութերը և տարեցների ոսկրերն ավելի փխրուն են դառնում, կորցնելով իրենց ճկունությունը: Ահա թե ինչու նույնիսկ թեթև վնասվածքների ժամանակ հեշտությամբ են կոտրվում: 

 

Վերնոսկրը բարակ շարակցահյուսվածքային թիթեղիկ է, որը կազմված է արտաքին` նյարդային և ներքին` ոսկրաստեղծ շերտերից: Վերջինս սնում և ապահովում է ոսկրի զարգացումը, նպաստում կոտրվածքների վերականգնմանը:

 


Հոդվածը ծանոթացնում է մարդու հենաշարժական ապարատի հենքը համարվող ոսկրերի ողջ համակարգի` կմախքի կառուցվածքին: 

 

  1.  Ճակատոսկր
  2.  Գագաթոսկր
    2 ա.Ծոծրակոսկր
  3. Քունքոսկր
  4. Քթոսկր
  5. Սեպոսկր
    5 ա.Արտաքին լսողական անցք
  6. Այտոսկր
  7. Վերին ծնոտ
  8. Ստորին ծնոտ
    8 ա.Ենթալեզվային ոսկր
  9. Պարանոցային առաջին ող
    9 ա. Պարանոցային երկրորդ ող
    9 բ.Պարանոցային յոթերորդ ող
  10. Առաջին կողոսկր
  11. Անրակոսկր
    11 ա. Թիակոսկր 
    11 բ.Թիակոսկրի ելուն
  12. Երկրորդ կողոսկր
  13. Երրորդ կողոսկր
  14. Կրծոսկր
    14 ա.Կրծոսկրի թրաձև ելուն
  15. Ողներ
    15 ա.Միջողնային սկավառակներ
    15 բ.Ողների փշաձև ելուններ
  16. Բազկոսկր
    16 ա.Բազկոսկրի գլխիկ
  17. Բազկոսկրի արմնկային հոդափոս
    Արմունկոսկրի (ծղիկոսկր) հոդագլուխ
  18. 18. ա.Արմունկոսկրի (ծղիկոսկր) 
  19. Ճաճանչոսկր
  20. Նախադաստակի ոսկրեր
  21. Դաստակի ոսկրեր
  22. Մատոսկրեր (ֆալանգներ)
  23. Ցայքոսկր
  24. Գոտկային 1-5-րդ ողներ
  25. 12 կողոսկրեր
  26. Կոնքոսկր
  27. Սրբանոսկր
  28. Նստոսկրի ելուններ
  29. Ազդրոսկրեր
  30. Ազդրոսկրի գլխիկ
  31. Ազդրոսկրերի ծնկահոդային գլխիկներ
  32. Ծնկոսկր
  33. Փոքր ոլոք
    33 ա. Փոքր ոլոքի գլխիկ
  34. Մեծ ոլոք (սրունքոսկրեր)
    34 ա. Մեծ ոլոքի ծնկահոդային գլխիկ
  35. Մեծ և փոքր ոլոքների (սրունքոսկրերի)սրունքթաթային հոդագլուխներ
  36. Նախաթաթի ոսկրեր (վեգոսկր, խորոնարդաձև ոսկր, սեպաձև ոսկրեր, նավակաձև ոսկր)
    36 ա. Կրունկոսկր
  37. Թաթի ոսկրեր 
  38. Ոտքի մատնոսկրեր (ֆալանգներ)

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

19.12.2014

Հարգելի Սեվակ, ինչպես ձեռքի, այնպես էլ ոտնաթաթի մատների կազմի մեջ մտնող ոսկրերը կոչվում են ֆալանգներ: Բոլոր մատները կազմված են երեքական ֆալանգից`մոտակա (հիմային), միջին և հեռակա (եղունգային): Բացառություն են կազմում ձեռքի և ոտքի բթամատները, դրանք կազմված են 2 ֆալանգից`հիմային և եղունգային:

Սեվակ

17.11.2014

խնդրում եմ գրել ոտքի և ձեռքի մատոսկրերի բոլոր անունները

Մեդ-Պրակտիկ

25.03.2013

Հարգելի Վահագն, բարև Ձեզ, գրեք մեզ, կոնկրետ ի՞նչ հիվանդություն է Ձեզ հետաքրքրում և մենք համապատասխան տեղեկատվություն կներկայացնենք։

Վահագն

23.03.2013

Ուզում եմ ինֆորմացիա ստանալ կրունկոսկրի հիվանդությունների մասին

Մեդ-Պրակտիկ

13.01.2013

Հարգելի Անդրանիկ, նկատի կունենանք Ձեր առաջարկը։ Շնորհակալություն։

Անդրանիկ

11.01.2013

ինչու մանրամասն գրված չէ? եթե հնարավոր է ավելացնել:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ